09 07 2019

Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն

Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն

ՌԴ Պետդուման առաջարկել էր Վրաստանի կողմից «չդադարող հակառուսական սադրանքներին» պատասխանել պատժամիջոցներով, սակայն այս գաղափարին դեմ է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

«Ես դա չէի անի՝ ելնելով վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից»,- ասել է է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը, նշել է, որ մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել։

Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» ծրագրի հաղորդավարը եթերում խիստ վիրավորել և հայհոյել է ՌԴ նախագահին։ Նրա այս քայլը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել երկրում, և հաղորդավարին ազատել են աշխատանքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ