Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին։
«Հայաստանն ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը