09 07 2019

Տարօրինակ հանձնարարություններ մարզպետներին

Տարօրինակ հանձնարարություններ մարզպետներին

Top-news.am-ը գրում է․ «Օրերս Երեւանում հավատաքննություն անցած մարզպետները, ըստ օդում կախված լուրերի, ի թիվս այլ հանձնարարականների ստացել են նաեւ ամենակարեւորը՝ նպաստել նախկին մարզպետների, փոխմարզպետների դեմ քրեական գործել հարուցելու գործին:

«Ինչո՞ւ նյութեր չեք տրամադրում համապատասխան մարմիններին քրգործեր հարուցելու համար»,- ասել են մարզպետներին:

Նույն լուրերի համաձայն, մարզպետներից միայն մի քանիսն են ոգեւորվել այս հանձնարարականը ստանալով, մյուսները խիստ դժգոհել են եւ նեղ շրջապատում հայտարարել, որ եթե իրենք նախկինների դեմ «գործ տալու» համար են պաշտոն ստացել, ապա շատ արագ կթողնեն զբաղեցրած աթոռները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ