Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսուհետ ես անընդհատ գրելու եմ այս թեմայի մասին, մինչև հարցը ինչ-որ չափով լուծում չստանա: Այսօր ես դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ տարածքային կառավարման, էներգետիկայի և տրանսպորտի նախարար Սուրեն Պապիկյանին:
Հարգելի պարոն Պապիկյան և պարոն Օսիպյան
Վերջին տարիներին Հայաստան տարեկան մտնում է 50000-ից ավելի ավտոմեքենա: Այսինքն օբյեկտիվորեն երթևեկությունը օր-օրի ծանրաբեռնվում է: Եվ, բնական է, որ այս պայմաններում հսկողությունը պետք է ավելի ուժեղանա: Վերջին օրերի ողբերգական դեպքերը չպետք է դառնան հերթականը: Անհրաժեշտ է
1. Վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի ոչ ֆորմալ տեխզննության ինստիտուտը:
2. Մարդատար ավտոտրանսպորտի բոլոր վարորդների (տաքսիներ, երթուղայիններ, ավտոբուսներ) համար սահմանել ինչպես մասնագիտական, այնպես էլ առողջական չափանիշներ:
3. Վերանայել բոլոր մարդատար երթուղիների լիցենզիաները և արտոնագիր ստանալու համար սահմանել հատուկ չափանիշներ այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների և վարորդների համար:
4. Խստացնել ոստիկանական հսկողությունն՝ ինչպես բնակավայրերում, այնպես էլ մայրուղիներում:
5. Սկսել լայնածավալ կրթական և քարոզչական աշխատանք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի հետ (այսինքն ողջ ազգաբնակչության հետ) բոլոր հարթակներում՝ սկսած մանկապարտեզից և դպրոցից, վերջացրած հեռուստատեսությունով և սոցցանցերով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը