08 07 2019

Ժողովուրդը հեղափոխականներից պետք է պահանջի նախահեղափոխական խոստումները. պատգամավոր



«Իշխանությունը հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելը հասկանում է դատական իշխանությունում ամրապնդվելը: Պայմանական ասված այդ հեղափոխություն արդեն ավարտվել է, այսինքն այն ուժը, որը կատարել է հեղափոխությունը, հիմա հասել է իր ուզածին՝ օրենսդիր մարմնում ունի բացարձակ իշխանություն, իսկ գործադիր մարմինը ձևավորել է միանձնյա, դատական իշխանությանը չպետք է ձեռք տալ: Եթե իշխանությունը դատական համակարգի վրա էլ ունենա իր ազդեցությունը, ուրեմն այդ հեղափոխությունն իմաստ չուներ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ պետրոսյանը՝ ընդգծելով, որ հիմա արդեն ժողովուրդը պետք է հեղափոխականներից պահանջի այն, ինչ նրանք խոստանում էին հեղափոխությունից առաջ: 

Պատգամավորը համամիտ է այն տեսակետին, որ իշխանության հայտարարությունները վեթինգի, անցումային արդարադատության մասին արդեն իսկ ազդեցություն են դատական համակարգի վրա:

«Դատավորների նկատմամբ ազդեցությունը սկսվեց դեռ այն պահից, երբ Հանրապետության հրապարակում կոչ հնչեց, թե այդ որ դատավորն է, որ կարող ա իմ ասածը չանի: Դատավորների նկատմամբ ազդեցություն չէր, բա ինչ էր դատարանների դռներն արգելափակելու ցուցումը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ այս ամենի հետևանքները տանում են դեպի անկանխատեսելիություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ