05 07 2019

Յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ և մեկնաբանում Սահմանադրությունը. Սերժ Սարգսյան



Հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան և Տեղերի վանական համալիր։

Այցի ավարտին լրագրողների հարցին արդյոք երրորդ նախագահը հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին և ի՞նչ տպավորություն է ստացել, Սարգսյանը պատասխանել, որ հետևում է բոլոր գործընթացներին։ Իսկ տպավորությունների մասին նախագահը խոստացավ հետո կանդրադառնա։ Հարցին, ե՞րբ կանդրադառնա, Սերժ Սարգսյանը կատակով պատասխանեց՝ շոգերն անցնելուց հետո։                    

Անդրադառնալով Սահմանադրության օրվան Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց օրվա առթիվ, ապա ասաց.

«Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ այն հանգամանքից լավ եք համարում, թե՝վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ, ինչ կա մեզ համար պարզ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ