05 07 2019

Նպատակ ունեմ ամրապնդել Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը. ԱԳՆ

Նպատակ ունեմ ամրապնդել Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ հանդիպման բովանդակությանը և Արցախի խնդրին։ 

«Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը:

Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»,-ասաց նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նաև նշեց, որ եթե ԼՂ բանակցային սեղան վերադառնալը հեշտ հարց լիներ, արդեն լուծված կլիներ։

«Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետեւողականորեն հետապնդվում է, որովհետեւ մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք եւ արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում եւ մտածում հաշվի չառնել այս կարեւորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը եւ այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ