ԱԺ նախկին նախագահբ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապ է պահում և հաճախակի հանդիպումներ է ունենում նրա հետ։
ԱԺ-ի աշխատանքը գնահատելով՝ Բաբլոյանը նշեց՝ կարծես վատ չեն աշխատում, նաև ասաց, որ առանձնապես շատ չի հետևում։
Արա Բաբլոյանը քաղաքականությունը չի թողել, այժմ, իր խոսքով, զբաղվում է առողջապահական քաղաքականությամբ, «Արաբկիր» ԲԿ-ի գիտական խորհրդի ղեկավարն է։
Դիտարկմանը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը պոլիկլինիկաներից բողոքում էր, այժմ փոխվե՞լ է այդ հարցում ինչ-որ բան, թե՞ նույնն է, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Հիմա դուք իրեն հարցրեք՝ գո՞հ է: Ես գիտեմ, որ մենք ունենք առաջընթաց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը