«Ինձ համար առավել անհասկանալի է, թե Արայիկ Հարությունյանը ի՞նչ կապ ունի կոչումներ շնորհելու հետ: Եթե Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել, ոչ ոք իրավունք չունի պնդել, որ դա արվել է ինչ որ շահադիտական դրդումներով: Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն»,- հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնաով Արայիկ Հարությունյանի գրառմանը, որ կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երգ էր նվիրել, որին հետևեց նախարարի գրառումը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը