03 07 2019

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, հետո՝ Սլովակիա և Բաթումի



ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այցի շրջանակում նախարար Մնացականյանը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք Մնացականյանը արցախյան կողմին փոխանցելու է նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ