էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանն այժմ նստացույց է սկսել քաղաքի հրապարակում: ArmLur.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշել է, թե իր նստացույցի և բողոքի ակցիայի պատճառը քաղաքապետ Դիանա Գասպարյանի պահվածքն է` քաղաքի բնակիչների հանդեպ: Նա մանրամասնել է, թե մշտապես բազմաթիվ հարցեր է ունեցել իրեն, զանգահարել է, բայց միշտ կոպիտ պատասխան է ստացել նրանից:
«Չենք կարողանում այդ հարցերը տալ, մենք զանգահարել ենք, իրեն դիմել ենք. կոշտ-կոպիտ պատասխան է տալիս, մարդկանց դատարաններից տներ չի բերում»,- նշել է նա:
Բնակչի խոսքով՝ քաղաքապետից դժգոհ են շատերը, եւ վստահ է, որ նստացույցի ընթացքում իրեն միացողներ կլինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը