01 07 2019

«Կա մեկը, որ ինձ տեղը չի բերում». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում «մառոզ է արել». armday.am

«Կա մեկը, որ ինձ տեղը չի բերում». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում «մառոզ է արել». armday.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրավիճակն այնքան է սրվել, որ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ խիստ խոսակցություն է ունեցել: Ոմանք անհատական նկատողություններ են ստացել: ՔՊ-ականների հետ այս հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է հունիսի 26-ին: Armday.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ խոսել է ԵԿՄ վարչության նախագահ, վերջերս ՔՊ-ականների հետ ոչ այնքան լավ հարաբերություն ունեցող Սասուն Միքայելյանի մասին: Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե ինչու՞ է նման կերպ պահում:
Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ Սասուն Միքայելյանը դուրս է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանպոս Պետրոսյանի դեմ եւ փորձում է մարզպետ դարձնել որդուն: Միքայելյանը, սակայն այս նիստին ներկա չի եղել, ինչպես որ վերջին շրջանում չէր մասնակցում ԱԺ հերթական եւ արտահերթ նիստերին: Չի բացառվում, որ այսօր Միքայելյանն այս նիստին գնացել էր հենց այս ժողովում հնչեցված կարծիքներից հետո:
Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ԱԺ նախագահ, նախկինում առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանին: Վարչապետը ԱԺ նախագահին հիշեցրել է, թե առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի առաջին ինչ խնդիրներ են դրված եղել արդարադատության ոլորտում կատարվելիք բարեփոխումների հետ կապված՝ փաստելով, որ Միրզոյանը ոչ առաջին փոխվարչապետի, ոչ էլ այսքան ժամանակ ԱԺ նախագահի կարգավիճակով այս ուղղությամբ որեւէ տեսանելի բան չի արել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւս եղել է նկատողություն ստացողների ցանկում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ակնարկել է, որ թիմերի բաժանվելը, յուրայիններին «լավ աչքով նայելու» ավանդույթը ՔՊ-ում չպետք է լինի:
Ներկաներից մեկը մեզ փոխանցեց, որ Փաշինյանը հայտարարել է. «Կա մեկը, որ ինձ տեղը չի բերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ