ԱԺ-ն հուլիսի 1-ի արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր:
ԱԺ-ն 102 կողմ ձայներով ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
99 կողմ ձայնով ընդունվեց նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հուլիսի 1-ին՝ ժամը 12-ին, կգումարվի ևս մեկ նիստ, որի ընթացքում ԱԺ-ն ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը