29 06 2019

Մարտնչող սակավամտություն կամ Փաշինյանի անձնական թերթի մասին. Iravunq.com

Մարտնչող սակավամտություն կամ Փաշինյանի անձնական թերթի մասին. Iravunq.com

Iravunq.com-ը գրում է.

Կոչ տեսակ չունեցող մարդուն.

Փաշինյանի ընտանեկան ագիտպրոպ ՀԺ-ն թավշյա իշխանության նման բարձիթողի վիճակում է։ Այն սովետական «Պրավդա»-յի` որտեղ չկային լուրեր, և «Իզվեստիյա»-յի` որտեղ չկար ճշմարտություն, համաչափ խառնուրդն է։ ՀԺ-ն նաև ՔՊ-ի ու ՀՀՇ-ՀԱԿ-ի խառնածին զավակն է դարձել, որտեղ պարոն վարչապետի ու տիկին վարչապետի ասածներն են սղագրվում, արած-չարածներն են նկարագրվում և անպայման` նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամեն ասածի ու արածի վերաբերյալ ինչ-որ մեկի անստորագիր խմբագրականն է։

ՀԺ օրաթղթի հունիսի 27-ի «Մարդկանց և անասունների տարբերության մասին» առաջնորդողն այս իմաստով սովորական է, բայց և` բացառիկ, քանի որ ի ցույց է դրված հեղինակի անմարդկային տհասությունն ու իրեն սնող քաղաքական հանցագործների մասին աղաղակող անտեղյակությունը։ Անանուն հեղինակի մտքի թռիչքը նման է բումերագի ճախրանքի, որը վերադառնում ու զարկվում է նետողի ճակատին. «մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան»։

Հավանաբար նա, ով վարչապետի փոխարեն գրած խմբագրականում հավակնել է ներկայացնել մարդու ու անասունի տարբերությունը, իրեն մարդ է համրում։ Հավանաբար, որովհետև նա մարդու այն բացառիկ` թավշյա, մեծ փորով, դատարկ գանգատուփով ու սոված աչքերով տեսակն է, որ հրապարակավ, գրավոր արձանագրել ու խոստովանել է, որ սեփական կերակրատաշտ, մսուր, լափաման ունի և դրանք իր արժեքների ցանկում են։ Հավատացած եմ, որ մեր երկրի գիտակից քաղաքացիներից ոչ մեկը, ոչ մի մարդ ընդհանուր ոչինչ չունի ուտելու ու քնելու անմիտք միջակայքում ապրող և իրեն մարդ համարող այս գրչակի հետ։

Եվ այս տկարամիտը, որ գուցե լսել, բայց չի կարողացել հասկանալ Արցախի I և Հայաստանի II նախագահի հունիսի 24-ի հարցազրույցի բովանդակությունն ու իմաստը, Արցախի հերոսի խոսքը մեկնաբանել է իր թերի ընկալմամբ. «եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարևորն ուտելիքն է, դրանով իսկ նա ժողովրդին անուղղակիորեն անասունների հետ է համեմատում»։ Մինչդեռ պարզ ու հասկանալի, միանշանակ է նախագահ Քոչարյանի խոսքը. «Կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակը ամեն օր բարձանա, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ երեխեքին հագցնելու, դպրոց ուղարկելու, կերակրելու համար այդ նույն ժողովուրդը խնդիրներ չունենա։ Սա է ղեկավարի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»։

Յուրաքանչյուր մարդ, ով առողջ դատողությունից հրաժարվելու միտում չունի, վճարի դիմաց չի դավաճանում մարդկային մտածողությանը, օրվա իշխանության ողորմած մի փոր հացի համար իրեն չի դատապարտում սակավամտության, իր արժեքների ցանկում չունի լափաման` նա ստույգ ու հստակ հասկանում է, որ նախագահ Քոչարյանի համար քաղաքացու, իր ժողովրդի արժանապատվությունն է գլխավոր արժեքը։ Շատ-շատերը անձնապես են հիշում, որ յուրաքանչյուր մարդու աշխատանքով ապահովելը, ընտանիքների բարեկեցիկ կյանքի համար պայմաններ ստեղծելը, դպրոցաշինությունն ու ճանապարհաշինությունը, գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնելուն աջակցելը, կառուցելն ու ստեղծելն է եղել նախագահ Քոչարյանի գլխավոր նպատակը։

Իրեն լափամանի արժեքային համակարգում տեսնող գրչակը եթե այս ամենը չգիտի և չի ուզում կորցնել մեծ կերակրատաշտին երբեմն մոտենալու շանսը, ապա պետք է հրաժարվի իրեն համեմատությունների մեջ դիտարկելուց, իրեն ժողովրդի մեջ տեսնելուց, ժողովրդին վիրավորելուց և նրա փոխարեն վիրավորվելուց, ստելուց, կեղծիքներ հնարելուց ու հնարաքները իրեն անհաս մեծություններին վերագրելուց։ Նաև պետք է անգիր անի Սևակի տողը. բոլորի պես՝ նրանք նույնպես անկարող են ապրել առանց հաց ու ջրի, սակայն նրանք չեն էլ կարող ապրել միա՛յն հաց ու ջրով»։

Իսկ որպես իշխնությունը բռնազավթացի սեփական օրաթղթում գրելով կերակրվող` պարտավոր է իմանալ ու հիշել, որ Փաշինյանի քաղաքական հոգեհայր ԼՏՊ-ն է «քանի Ղարաբաղը չես հանձնել` լավ չես ապրի» հայակործան թեզի հեղինակը, Փաշինյանի գաղափարական հայրեր Բլեյանն ու Կտրիչ Սարդարյանն են «օր առաջ հանձնվենք Ադրբեջանին ու ապրենք լուսավոր Բաքվում» պարտվողական թեզի հեղինակները։

Իմացի՛ր ո՞ւմն ես ծառայում ու ո՞ւմ դեմ ես ստեր հնարում` ով տեսակ չունեցող մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ