29 06 2019

ԲՀԿ-ական պատգամավորը հեգնում է Կոտայքի մարզպետին

ԲՀԿ-ական պատգամավորը հեգնում է Կոտայքի մարզպետին

Խորհուրդ կտամ Կոտայքի մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ բավականին ակտիվ քննարկվում էին մարզպետների գործունեությանը վերաբերող թեմաները, և, այս պարագայում, ուղղակի պետք է անդրադառնամ Կոտայքի մարզպետին, ով կրկին քողարկված վիրավորանք հասցրեց աբովյանցիներին։ Հիշեցնեմ, որ այսօր հարցազրույցներից մեկի ընթացքում այդ «պետական այրը» կրկին վերահաստատեց իր այն պնդումը, թե «Աբովյանում առայժմ չի արթնացել արժանապատիվ քաղաքացին» (Կներեք, եթե բառացի չեմ արտահայտում հնչեցված միտքը, բայց իմաստը նույնն էր): Ես հասկանում եմ, որ իր թիմակից (իսկ փաստացի`հենց մարզպետի) պարտությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում շատ ծանր է նստել նորաթուխ քաղաքական գործչի ենթագիտակցության վրա, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նա հետևողական շարունակի վիրավորել աբովյանցիներին։

Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով։

Օրինակ` թող զբաղվի Եղվարդի հանրակացարաններից տարհանված քաղաքացիների հարցերով։ Թե չէ իր պահվածքն արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ