28 06 2019

Պետք է հասկանալ, թե ՍԴ-ի հետ կապված ինչ խնդիր կա. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Պետք է հասկանալ, թե ՍԴ-ի հետ կապված ինչ խնդիր կա. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Հունիսի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ վեթինգի հարցին: Նա, մասնավորապես նշեց.

«Վեթինգի գործիքակազմը, բնականաբար, ենթադրելու է մի շարք օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես, ԲԴԽ-ի կողմից և հակակոռուպցիոն մարմնի կողմից, բայց այս պահին նման քննարկում չկա»:

Հարցին, թե եթե դատավորների մի մասի լիազորությունները դադարեցվեն վեթինգից հետո, արդյոք կադրային խնդիրներ չեն լինելու, ովքեր են փոխարինելու նրանց, Մակունցն ասաց. «Դեռ վաղ է խոսել այդ մասին»:

Իսկ, թե ինչպես է ԲԴԽ-ն վեթինգի ենթարկելու դատավորներին, արդյոք հենց ԲԴԽ անդամներն էլ չպետք է վեթինգի ենթարկվեն, Մակունցն ասաց, որ ինքը մոտավոր ներկայացրել է, թե դրա իրականացումն ինչպես են պատկերացնում քաղաքական առումով, մնացածն արդեն մասնագիտական տիրույթում է:

Հարցին, թե երեկ արդարադատության նախարարն ասել է, որ արդեն պատրաստ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում իրականացնելու վերաբերյալ նախագիծը, որն ուղարկվել է միջազգային փորձաքննության, ԱԺ-ի հետ նախապես քննարկում եղե՞լ է, Լիլիթ Մակունցն ասաց, որ ինքն անձամբ ծանոթ չէ:

Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող քննարկումներին:

«Կամայական կամ քաղաքական դիրքորոշումներ այս հարցում չեն կարող լինել, պետք է հասկանալ, թե ՍԴ-ի հետ կապված ինչ խնդիր կա, որոնք են այն ուղիները որոնք մեր լիազորությունների դաշտում են և ինչ է առաջարկում մեզ ՍԴ-ն»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ