Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակում է մտցրել: Այս մասին հայտնում է Газета.ру-ն:
Որոշումը ուժի մեջ է մտել հունիսի 27-ից: Արգելվում է ինչպես Վրաստանից մուտքը, այնպես էլ Աբխազիայից ելքը:
Ծառայության խոսքով` այդ միջոցները ձեռնարկվել են Վրաստանում բողոքի ցույցերի հետ կապված, որոնք ազդում են Աբխազիայի պետականության վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը