26 06 2019

«Ադեկվադ»-ն իր դեմ «մասկի շոու» կազմակերպելու տեղեկություն ունի

«Ադեկվադ»-ն իր դեմ «մասկի շոու» կազմակերպելու տեղեկություն ունի

«Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոստանին Տեր-Նակալյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արթուր Դանիելյանին ՔԿ կանչելու թեմային, նշել են, որ ելնելով նախաքնական գաղտնիքի օրենքից՝ մանրամասներ չեն կարող հայտնել, միայն նշել են, որ պատգամավոր Գայանե Աբրահամյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ իր մասին մահվան սպառնալիքներ են հնչեցրել։

Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը երրորդ պատգամավորն է, որ ֆիզիկապես լծվել է «ադեկվադների շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող առասպելաբանական հորինվածքներ տարածելուն», և շուտով ավելի լայն գործիքակազմ է կիրառվելու իրենց դեմ։

Նրանք նշեցին, որ ըստ իրենց աղբյուրի տեղեկատվության՝ իրադարձությունները զարգանալու են ընդհուպ մինչև «մասկի շոուներ»։ «Ամեն պահի սպասում ենք, որ իրավապահ մարմինները կգան ու մեր օֆիսում կգտնեն զենք կամ թմրանյութ կամ էդպիսի մի բան»,- նշեց Արթուր Դանիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ