25 06 2019

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքով, որին կողմ է միայն «Իմ քայլը»

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքով, որին կողմ է միայն «Իմ քայլը»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը.

«ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը, իսկ հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ընդդիմադիր խմբակցությանը և Բարձրագույն դատական խորհրդին։  

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվեն նոր գործառույթներ, այդ թվում՝ պաշտոնյաների և դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ տալու իրավասությունը։ Սա էական քայլ է դեպի խորհրդարանի դերի բարձրացում՝ ընդդիմության դերակատարման ընդգծմամբ, և առհասարակ դեպի վերահսկողության, հաշվետվողականության և թափանցիկության ինստիտուցիոնալ ամրապնդում։ Զարմանում եմ միայն, որ ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին այս առաջարկներին։ Ենթադրում եմ, որ կշարունակեն ելույթներ ունենալ «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ