ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում «Իմ քայլը» հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ իր խոսքում անդրադարձավ մեր ժամանակների հերոսներին:
«Պատմությունների մեջ մի քանի դեպքեր կան, երբ մարդիկ Երևանից տեղափոխվել են մարզեր ու ստեղծել իրենց գործը: Չնայած հակառակն է տրամաբանությունը, որ գյուղից պետք է տեղափոխվել Երևան, որպեսզի հաջողություն ունենան: Ես էլ եմ այդ օրինակներից: Ես վատ օրինակ եմ, պետք չի ինձ հետեւել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: «Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը