22 06 2019

Կրեմլն ասել է` որ դեպքում կվերականգնվեն դեպի Վրաստան թռիչքները

Կրեմլն ասել է` որ դեպքում կվերականգնվեն դեպի Վրաստան թռիչքները

Դեպի Վրաստան ավիաթռիչքների արգելքը հանելու պայմանը կլինի երկրում իրավիճակի կայունացումը: Այդ մասին РБК-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրավիճակը Վրաստանում պետք է կարգավորվի, և պետք է անհետանա մեր քաղաքացիների անվտանգության համար ցանկացած սպառնալիք»,-ասել է նա:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան:  

Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալ» էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:a

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ