21 06 2019

Վեթինգի նախագիծը գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք գումարները․ Զոհրաբյան

Վեթինգի նախագիծը գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք գումարները․ Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հունիսի 21-ին ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ բոլորը խոսում են վեթինգից, բայց երբ փորձում ես հասկանալ վեթինգը Հայաստանում ինչ գործիքակազմով, ինչպես է իրականացվելու, այդ հարցի պատասխանը որևէ կերպ, որևէ մեկից չենք կարողանում ստանալ ։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ վեթինգի նախագիծը Հայաստանում չի գրվում.

«Տպավորությունս այն է, որ վեթինգը Գոդոյի նման բան է, որի մասին բոլորը լսել են, որին բոլորը սպասում են, բայց որեւէ մեկը չի տեսել։ Երբ մեծամասնությունից փորձում ենք ստանալ օրենքի նախնական նախագիծը, երբ ասում են արդեն իսկ նախագիծը կա՝ կտրամադրվի, նորից չենք կարողանում ստանալ։ Այստեղից եզրակացություն կարող ենք անել, որ վեթինգի մասին այդ նախագիծը այստեղ չի գրվում, այլ այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պետք է տրվեն դատավորներին, որպեսզի նրանք չլինեն այլեւս կաշառակեր: Բայց մեխանիզմներն, թե ինչպես է իրականացվելու դա Հայաստանում, չկա համապարփակ պատկերացում որեւէ մեկի մոտ»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե քաղաքական ենթատեքստ է դրվելու վեթինգի գործընթացում, ապա ոչ մի լավ արդյունք չի գրանցվելու։ Պատգամավորը չի ցանկանում, որ այն վհուկների որսի վերածվի

«Վեթինգն այնպիսի պատվանդանի վրա ենք դրել, որ բոլորը նրանից սպասում են իրենց փրկությունը։ Տվեք այդ տեսլականը մարդկանց, որ նրանք հասկանան, թե ինչ գործընթացի մասին է, ինչ ենք ակնկալում վեթինգի գործընթացից»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ