21 06 2019

Պետությունը puzzle է ոմանց ձեռքին. Լիլիթ Գալստյան

Պետությունը puzzle է ոմանց ձեռքին. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Վահե Գրիգորյանի ինքնահռչակման իրավական գնահատականը իրավաբան, սահմանադրագետները կտան։ Թեև համոզված եմ, որ երևույթը նույնքան և ավելի շատ քաղաքական գնահատականի կարիք ունի։ Ինձ նույնքան և առավել անհասկանալի կամ տարակուսելի է իրողության էթիկական, պարզ մարդկային, բարոյական կողմը։ 

Երդմնակալության արարողություն-օրակարգից շեղվել, ցատկել մի ուրիշ հարթակ ու վերջնագրի պես ինքնահռչակվել՝ ՍԴ նախագահ։ Այսպիսի պահվածքը, աննախանձելի ինքնավստահությունը «որակներ» է պահանջում․․․

Ես էլ միամտաբար կարծում էի, թե ներքին զսպվածության, հավասարակշռության, օրենքի տառին հավատարմության մասին հաստատումները, իրավագիտակցությունն ու իրավունքի պաշտպանությունն անսակարկելի չափանիշներ են, Սահմանադրական Դատարանի անդամի պարտադիր որակներ։

ԱԺ ՔՊ-ական մի խիստ զուսպ փաստաբան-քաղաքական գործիչ էլ շտապել է ՍԴ գործող նախագահին հորդորել աշխատանքի չգնալ վաղը։ Արդյոք դուք գիտակցու՞մ եք, որ երկրի համար ողնաշարային նշանակության տարածքի հետ գործ ունենք․ այդ տարածքի անունը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ է։Արդյոք դուք գիտակցում եք` ի՞նչ է պետությունը։

Տխուր է․ հիասթափեցնող, զավեշտից անդին՝ վախեցնող․ տպավորություն է, գուցե՝ իրեղություն․ պետությունը puzzle է ոմանց ձեռքին․․․Իսկ Վ․ Գրիգորյանը իրավունքի և օրենքի պաշտպանության գուրույի համարում ուներ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ