«Սա որևէ կապ չունի հեղափոխության հետ, հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացություն է և ունի որոշակի կոմպոնենտներ։ Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հակացուցված է հեղափոխությանը»,- «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ելույթում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Նա տարակուսանք հայտնեց, որ նախորդ տարվա ապրիլին որևէ գնահատականի չարժանացավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի շենքի դուռը կոտրելը և ներխուժելը։
«Այսօր Հայաստանում չկա բանավեճ քաղաքական իշխանության և ընդդիմության միջև։
Իշխանությունը ջախջախում է բոլոր այն մոտեցումները, որ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին և հիմնականում ճիշտ գնահատականներ է տվել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ դրությունը շատ ավելի լուրջ է, քան հնարավոր է պատկերացնել, և մենք վտանգավոր փուլում ենք։
«Ի՞նչն է, որ մտահոգում և ցնցումների է բերում իշխանությանը։ Էդ որ օլիգարխների, փողատերերի մասին խոսում են, դրանք չեն, փողը զգույշ է, վախկոտ է, միշտ գտնում է իր տիրոջը, այն այսօր լեզու է գտել իշխանության մեջ։ Վտանգավոր են նրանք, ովքեր երկար ժամանակ եղել են քաղաքական դաշտում՝ կլինի ընդդիմությւոն թե իշխանություն, բայց կարողացել են մաքուր լինել, և նրանք են, որոնք մաքուր են և նոր են մտնում քաաքականություն։ Իշխանության համար նրանք են վտանգավոր»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե իշխանությունը կարողանում է միայն թույն արտադրել և ներմուծել հանրության մեջ, այդ իշխանությունը փորձանք է․ «30 տարի քաղաքականության մեջ եմ, այդ ատելությունը, թույնը, որ կա հանրության եջ, երբեք չեմ տեսել»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը