19 06 2019

Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ ԲՀԿ նախագահը՝ լրագրողին

Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ ԲՀԿ նախագահը՝ լրագրողին

Հունիսի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կրկին անդրադարձավ ՀՔԾ ծանուցածիրը ստանալուն, այն պատռելուն և հարցաքննության չներկայանալուն, նշեց, որ այլևս չի ցանկանում խոսել այդ թեմայով։

«Ինչ որ պետք ա, պատասխանած ա։ Այդ հարցի պատասխանը փակ է»,- նշեց Ծառուկյանը՝ բարկանալով հարցից, թե չունի՞ արդյոք մտավախություն, որ կարող են իրեն բերման ենթարկել։«Դատարկ-դատարկ խոսում ես, մտածի ինչ ես ասում: Մամլո խոսնակն իրավունք չունի քննիչի տեղը խոսելու, ինչ պետք է մենք պատասխանել ենք»։

Դիտարկմանը, թե օրենքին ենթարկվելը դատարկ խոսակցությո՞ւն է, Ծառուկյանը պատասխանեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։

Պատգամավորը կրկին շեշտեց, որ ինքը որևէ կապ չունի Աբովյանի ընտրություններին ՔՊ-ականի մեքենան ու բնակարանի մուտքն այրելու հետ։ 

«Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Դուք ավելի լավ է գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի:  Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն է եղել: Ծառուկյանը դրա հետ կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղր սարքելԾառուկյանն ասում է՝ հարգում եմ օրենքը, բոլորը պարտավոր են օրենքի առաջ։ Եթե դրա կարիքը լիներ, որ Ծառուկյանի անհրաժեշտությունը լիներ, մի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին տարել էին: Ինքնստինքյան շոու է սարքած, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի: Ես այսօր էլ եմ ասում, որ սարքած է, դա իմ կարծիքն է: Եթե դա չբացահայտվեց, սարքած գործ է: Ուզեցել են ստվեր գցեն ընտրությունների վրա: Ոնց կարար ես պետք լինեի ու չգնայի»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան դուռը։ Ծառուկյանը նշել էր, որ դա շինծու գործ է, ինչից հետո ՀՔԾ-ն ծանուցագիր էր ուղարկել, որը ԲՀԿ ղեկավարը պատռել էր և չէր ներկայացել հարցաքննության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ