18 06 2019

ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի. Արման Աբովյան



«Ոչ մի դեպքում չեմ քննարկում Վահե Գրիգորյանի անձնական հայացքները տարատեսակ հարցերի շուրջ, սակայն մտավախությունը վերաբերվում է մի շատ կարևոր հարցի՝ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, որովհետև վաղը, երբ ինչ-որ հարցեր լինեն, որոշումներ ընդունվեն, մենք չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այդ որոշում կայացնողը լինի խոցելի»,- ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկանծության քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նշեց, որ միշտ կասկածի տակ է դնելու յուրաքանչյուր թեկնածուին, քանի որ՝ «երբ քաղաքականության մեջ հարցերը վերջանում են և բոլորը բոլորի հետ համաձայն են, այդտեղ քաղաքականությունը վերջանում է»:

Պատգամավորը խոսքն ուղղելով Վահե Գրիգորյանին՝ ասաց. «Դատավորի որոշման մեջ չպետք է լինի քաղաքական կոմպոնենտ, կարող է լինել քաղաքական հետևանք: Խոսքը նրա մասին է , որ որոշումների մեջ պետք է լինի օրենքի գերակայություն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ