«Մինչ այս մենք ունեինք բացարձակ քաղաքականապես չեզոք թեկնածուներ, որոնց ակնհայտորեն մերժեց «Իմ քայլը» խմբակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ գորգիսյանը՝ հավելելով, որ նախորդ թեկնածուներին բազմապիսի հարցեր էին տալիս, իսկ Վահե Գրիգորյանի պարագայում գրանցված էին քիչ թվով հարցեր։
Բացի այդ, ըստ Գորգիսյանի, օրենքը սահմանում է, որ նախագահը պետք է առաջադրի նոր թեկնածու։
«Մենք դանդաղ աշխատող ռումբ ենք դնում ՍԴ տակ»,- ասաց պատգամավորը։ Ասաց նաև, որ հակված է անձամբ դեմ քվեարկելու, թեև դեռ չկա խմբակցության որոշում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը