«Ինչպե՞ս եք պատկերացնում ՍԴ դատավորի անաչառ և անկողմնակալ որոշումները՝ հաշվի առնելով Ձեր այն հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին:
Հարցին ի պատասխան՝ Վահե Գրիգորյանը նշեց, որ այդ գնահատականը տվել է՝ դատելով դատարանի որոշումների հետևանքների քաղաքական լինելուց:
Պատգամավորի երկրորդ հարցն էլ վերաբերում էր նրան, թե երկար ժամանակ Սահմանադրական դատարանի որոշումները տարբեր պատճառներով կյանքի չեն կոչվել և ինչպե՞ս է Գրիգորյանը պատկերացնում տարբերի գործուն մեխանիզմերի ներդրումը այս հարցերի լուծման համար:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը