Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 70 այլ երկրների քաղաքացիների ՌԴ քաղաքացիություն է շնորհել։ ՌԴ քաղաքացի են դարձել նաև 13 հայեր։ Այս մասին գրում է Rusarminfo-ն։
Բացի 13 հայերից, ՌԴ քաղաքացի են դարձել նաև Տաջիկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի, Աֆղանստանի և Ուզբեկստանի, Իտալիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Վիետնամի, Վրաստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ։
ՌԴ քաղաքացի դարձածների թվում նաև հայտնի մարդիկ կան՝ բարերար Սերգեյ Շչուկինի թոռը՝ ֆրանսիացի Անդրե Մարկ Դելոկ Ֆուրկոն, ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ, Պուշկինի ստեղծագործությունների թարգմանիչ Ջուլիան Լոուենֆելդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը