13 06 2019

Եվրամիությունը Հայաստանին ևս 25 մլն եվրո կտրամադրի

Եվրամիությունը Հայաստանին ևս 25 մլն եվրո կտրամադրի

ԵՄ խորհուրդը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտից հետո հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ Եվրամիությունը 25 միլիոն եվրոյի լրացուցիչ օգնություն է հատկացրել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների աջակցման և ԵՄ-ի հետ հետ Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործման համար:  Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Հայտարարության մեջ ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար:  ԵՄ խորհուրդն ընդգծում է համաձայնագրի իրագործման կարևորությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ընդլայնման համար:

ԵՄ-ն նաև խոստացել է շարունակել Հայաստանին աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ