12 06 2019

Ջրցան մեքենաներ, մահակներ և զանգվածային ձերբակալումներ՝ Մոսկվայում․ տեսանյութեր



Մոսկվայի կենտրոնում ի աջակցություն «Մեդուզա»-ի՝ կալանավորված և հունիսի 11-ին կալանքից ազատված  լրագրող Իվան Գոլունովի և քրեական գործերի կեղծման դեմ երթ են անցկացրել, որին մասնակցել է մոտ 1200 քաղաքացի։

Երթի ընթացքում զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման՝ երթը քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցնելու համար բերման ենթարկված քաղաքացիների թիվը հատել է 400-ի սահմանը։Բերման ենթարկվածների թվում կան մի շարք լրագրողներ։ Այս մասին հայտնում է meduza.io-ն: Ակցիայի մասնակիցների դեմ մահակներ և ջրցան մեքենաներ են կիրառվել։

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր  գործիչ Ալեքսեյ Նավալնին: 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ռուս լրագրողի դեմ գործը կարճվել է, քանի որ մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերվել։ Լրագրողին մեղադրում էին թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի մեջ։ Հիշեցնենք նաև, որ գործի առնչությամբ ՌԴ ՆԳՆ-ն նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդել էր  պաշտոնանկ անել երկու գեներալի։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ