11 06 2019

Ռուս լրագրողի դեմ գործի հարուցումը՝ բարձրաստիճան պաշտոնանկությունների պատճառ

Ռուս լրագրողի դեմ գործի հարուցումը՝ բարձրաստիճան պաշտոնանկությունների պատճառ

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտնել է, որ ՌԴ նախագահին միջնորդություն կներկայացնի Մոսկվայի ոստիկանության գեներալ, ներքին գործերի կառավարման պետ Անդրեյ Պուչկովին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Կոլոկոլցևը նաև կխնդրի պաշտոնանկ անել Թմրանյութաշրջանառության վերահսկողության կառավարման պետ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Դեվյատկինին։

Հիշեցնենքոր լրագրող Գոլունովը ձերբակալվել է Մոսկվայում, իսկ երկու օր անց կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում էր ստացել, հոսպիտալացվել, իսկ հետո ուղևորվել դատարան։ Նրան մեղադրում էին թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի մեջ։ Ձերբակալումից հետո որոշվել էր տնային կալանք կիրառել։ Ռուսական հայտնի թերթերը, ի պաշտպանություն Գոլունովի, հունիսի 10-ին լույս էին տեսել միևնույն շապիկով՝  «Ես/Մենք Իվան Գոլունովն» ենք գրությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ