12 06 2019

«Տռուսիկ-մայկա» գողանալու և ստախոսության արանքում․Politik.am

«Տռուսիկ-մայկա» գողանալու և ստախոսության արանքում․Politik.am

Մարտի մեկի գործը մի շարք գործիչների հնարավորություն տվեց հանրությանը ներկայանալ հերոսի կերպարով և լեգենդներ հյուսել իրենց սկզբունքայնության մասին։

Նման կերպարներից է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը։ Նա օրերս լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել և պնդել, որ պաշտոնից հեռացել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը պաշտպանության այն փոխնախարարներից էր, որը պատրաստվում էր միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը։ 

Եվ, չնայած այդ հանգամանքին՝ Մելքոնյանը չէր հրաժարվում իր զբաղեցրած պաշտոնից։ Նա անգամ մարտի 1-ի իրադարձություններից հետո հրաժարական չտվեց, այլ միայն ապրիլ ամսին իշխանությունները նրան հեռացրին զինվորականին ոչ վայել կեցվածքի համար։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ սահամանդրությամբ զինվորականներին արգելվում է մասնակցել երկրի քաղաքական պրոցեսներին։ Գագիկ Մելքոնյանը, ըստ էության, խախտել էր ՀՀ Սահմանադրության պահանջը։ Այնպես որ, հիմա ավելի լավ կլինի, որ Մելքոնյանը չկեղծի փաստերը և չեղած տեղը իր համար սկզբունքային գործչի կերպար չկերտի։

Գագիկ Մելքոնյանը նաև լավ կանի՝ ժամանակ գտնի պատասխանել վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրեն նախորդող ղեկավարների օրոք  զինվորները ներքնաշոր ունենալու խնդիր են ունեցել, քանի որ դրանք գողացել են պետական պաշտոնյաները։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին 8 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ թիկունքի պետի պաշտոնը զբաղեցրել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։  Բանակին սնունդով, հագուստով ապահովում է թիկունքի ծառայությունը, և եթե զինվորները «տռուսիկ-մայկա» չեն ունեցել, ապա դա նշանակում է՝ բանակի թիկունքի պետը առնվազն թալանով է զբաղվել։ Գուցե այդ թալանով կիսվել է նաև իրենից վերև կանգնողների հետ, բայց դա պետք է քննությունը պարզի։ Մնում է հուսալ, որ վարչապետ Փաշինյանի ձեռքը կգնա իր քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի թիմակցին պատժել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ