10 06 2019

Ռուսական հայտնի թերթերի ակցիան՝ ի պաշտպանություն ռուս լրագրողի

Ռուսական հայտնի թերթերի ակցիան՝ ի պաշտպանություն ռուս լրագրողի

Ի պաշտպանություն «Մեդուզա» լրատվամիջոցի՝ տնային կալանքի ենթարկված հետաքննող լրագրող Իվան Գոլունովի՝ երկուշաբթի ռուսական թերթերը՝ «России РБК», «Коммерсант» և «Ведомости» թերթերը լույս կտեսնեն միևնույն շապիկով՝  «Ես/Մենք Իվան Գոլունովն» ենք գրությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Լրագրող Գոլունովը ձերբակալվել է Մոսկվայում, իսկ երկու օր անց կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում էր ստացել, հոսպիտալացվել, իսկ հետո ուղևորվել դատարան։

Դատարանը հրաժարվել է բավարարել լրագրողին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և նրան մինչև օգոստոսի 7-ը տնային կալանքի ենթարկելու որոշում է կայացրել։ Լրագրողին սպառնում  է 10-20 տարի ազատազրկում` թմրամիջոցների «մեծամասշտաբ» շրջանառության մեղադրանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ