«Վերջին մեկ տարվա ընթացքում ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում. ամեն ինչ գլխիվայր շրջված է: Ընդդիմությունը պահում է իրեն իշխանության նման, իշխանությունը՝ Աբովյանում կայացած ընտրություններին՝ ընդդիմության: Ե՛վ այդ քայլերթը, և՛ այն զավեշտալի ձևակերպումները, որով հանդես եկավ Կոտայքի մարզպետը, ես համարում եմ պարզապես անթույլատրելի։ Այս միջամտությունները իշխանությունն իրավունք չունի անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամնանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։
Նախկին պատգամավորը նշեց, որ Փաշինյանն իշխանության բեռը չի կարողանում տանել և ․ «Ժողովրդի այն հատվածին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին ցանկանում եմ ասել հետևյալը. Համաձայնեք, դուք սխալվել եք, պետք է վերջապես ընդունել, որ սխալմունք է տեղի ունեցել, մարդը չի կարողանում կառավարել։ Վերջին 1 տարվա ընթացքում նորմալ կառավարություն այդպես էլ չձևավորվեց»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը