ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կոտայքի մարզպետն իրեն լարված է պահում, քանի որ հասկացել է՝ իրենց թեկնածուն պարտվում է։
Ըստ Էդուարդ Բաբայանի՝ մարզպետը չարաշահում է իր պաշտոնը։ «29/06 տեղամասում մարզպետը գնացել էլի իրա շանտաժի ձեւերով ուզում էր ինչ-որ բան ապացուցել, բաժնից ոստիկաններ էր հավաքել, բայց էլի ոչ մի բան չստացվեց իր մոտ»:
Բաբայանը հավելեց, որ մարզպետը ժողովրդի վստահությունը չի վայելում և միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է ձայներ հավաքել:
«Իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել իր ընտրությանը, դրա համար էլ մարզպետը նման հայտարարություն է անում, ուզում է գործ տվողների, զրպարտողների քաղաք սարքի, չի ստացվի, նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում են ուրախ այս քաղաքում»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը