09 06 2019

Ոչ մի ապօրինի զենք, այդ թվում «Իսկանդեր»,չի հայտնաբերվել.Նաիրա Զոհրաբյան․News.am

Ոչ մի ապօրինի զենք, այդ թվում «Իսկանդեր»,չի հայտնաբերվել.Նաիրա Զոհրաբյան․News.am

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի ժամեր առաջ բերման ենթարկված համակիրների մոտ որեւէ զենք չի հայտնբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ոչ մի ապօրինի զենք զինամթերք, այդ թվում Իսկանդեր, Գրադ կամ այլ տեսակի զենք բերման ենթարկվածների մոտ չի հայտնաբերվել»,-ասել է պատգամավորը` նշելով, որ այս միջադեպի նպատակը Վահագն Գեւորգյանի համակիրների աշխատանքը կազմալուծելն է, իսկ այս գործողությունները նախկին իշխանությունների գործելաոճն է հիշեցնում:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության՝ այդ մասին եղել է ահազանգ։ Աբովյանի ոստիկանություն էին գնացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ տեղեկանալու ոստիկանական գործողության պատճառների մասին։ Վահագն Գևորգյանի համակիրներին խուզարկելուց հետո ազատ են արձակել․ նրանց մոտ զենք չի հայտաբերվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ