06 06 2019

Վարչապետի հետապնդման զառանցանքի և ՀՅԴ-ն մի «թափ» էլ կասեցնելու մասին

Վարչապետի հետապնդման զառանցանքի և ՀՅԴ-ն մի «թափ» էլ կասեցնելու մասին

Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վիքիպեդիա

Հետապնդման զառանցանք - երբ հիվանդը համոզված է, որ ինքը թշնամի ունի և իրեն հետապնդում են՝ նպատակ ունենալով իրեն վնասել:

Նրա աչքին ամեն ինչ երևում է սև ու սպիտակ: Հիմնականում սևազգեստ հագած մարդիկ՝ հոգևորականներ, դատավորներ կարող են հունից հանել նրան:

Հիվանդի մոտ անհագ ցանկություն է առաջանում վերջիններիս ասֆալտին պառկացնել և պատին ծեփել կամ աննպատակ քայլել»։

Լիլիթ Պողոսյանը գրում է․

«1994թ. ԼՏՊ-ն նստեց հեռուստախցիկի առաջ, հանեց պիջակը, քշտեց թեւքերը, ձեռքը խփեց սեղանին եւ օրենքից դուրս հայտարարեց Դաշնակցությունը` մեղադրելով «կազմակերպված ահաբեկչության» մեջ. այն, ինչի մասին տասնամյակներ շարունակ երազում էին թուրքերը եւ ադրբեջանցիները։

Խնդիր էր դրված ջնջել Արցախյան ազատամարտի արդյունքները` վերականգնել նախապատերազմյան ստատուս-քվոն, եւ պետք էր վերացնել Դաշնակցությունը՝ որպես դրան խոչընդոտող «անցանկալի հանգամանք»։

ՆՓ-ն` Նիկոլ Փաշինյանը, ԼՏՊ-ի շարունակությունն է` ռեինկարնացիան, կրկնությունը` շատ ավելի վուլգար տարբերակով։ Ալիեւին բա՛ն է խոստացել, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում իրականացնել։ Գոնե առայժմ։ Ու պատերազմ է սանձազերծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։

Տրամաբանությունը հուշում է, որ «վարիանտ չունի». ուզի-չուզի՝ պետք է ավելի առաջ գնա. թեւքերը քշտի, բռունցքը խփի սեղանին եւ օրենքից դուրս հայտարարի Դաշնակցությունը՝ որպես «բռնություն քարոզող» ահաբեկչական կառույց։ Առաջին քայլն արդեն արել է` իր մանկլավիկներին հրամայել է ստուգել եւ պարզել՝ «մարդ ծեծելու» (Արցախի նախագահի «գլուխը ցխող» թափթփուկներից մեկին կարգի հրավիրելու) գործողությունը կազմակերպվա՞ծ էր, թե՞ ինքնաբուխ։ Եթե առաջինը, ապա մեղավորներին «հատ-հատ պատասխանատվության ենթարկել»։ Սպասենք թուրքադրբեջանական-նիկոլահհշական «համատեղ վարժանքների» շարունակությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ