Կառավարության հունիսի 6-ի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների վարձի 20 տոկոսի զեղչի հետ կապված նախարարությունը չեղարկել է այդ զեղչը.
«Ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք. փոխանցումները կատարված են: Այսինքն՝ մենք եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարկումների՝ քաոսային վիճակ է բուհերում»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետը հավելեց. «Էդ որ ասում եք՝ ասում են քաոսյաին իրավիճակ է, մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծվի, չեն կարողանում, որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, պայթյունավտանգ իրավիճակ է, էդ նույն շթղայի տարբեր օղակներն են։ Ո՞նց կարելի է ընդհանրապես էդպիսի բան լինի, սա այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, նույն մարդիկ են ու սա արդեն, պարոն Վանեցյան, իսկապես ազգային անվտանգության խնդիր է»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը