03 06 2019

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Քաղաքապետը դուրս է եկել Մանվել Գրիգորյանի սրճարանի դեմ

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Քաղաքապետը դուրս է եկել Մանվել Գրիգորյանի սրճարանի դեմ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետարանը ոչ միայն այն չի երկարաձգել Մանվել Գրիգորյանի սրճարանի հետ պայմանագիրը, այլև այն ժամանակից շուտ լուծարելու քայլեր է ձեռնարկում։

Դիանա Գասպարյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարող է միայն փոփոխել վարձավճարի չափը, եւ եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծարել պայմանագիրը։ Ուստի Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։

Դիանա Գասպարյանը հուսով է, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել, եւ իրենք պայմանագիրը կլուծարեն, իսկ մինչ այդ հորդորեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը․ «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»,- նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ