ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում նկատում է՝ վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները: Նա գրում է․
«Հունիսի 7-11-ը Նախիջեւանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:
Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ :
Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջեւանի հատվածում:
Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին:
Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները, որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:
Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:
Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական եւ ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից եւ թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի եւ գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հ.Գ.
Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել...
Հ.Հ.Գ.
Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը