29 05 2019

Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք․․․ Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը

Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք․․․ Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Արձանագրենք՝

- Մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրում Մայիսի 28-ի տոնակատարություններին... 

- Ն.Փաշինյանն Արցախում դավադիր պատերազմ հրահրողների և որոշ շրջաններ թշնամուն հանձնողների մասին՝ հեռուն գնացող և վտանգավոր միտում ունեցող սադրիչ հայտարարություններ է անում... 

- ,,Կոմերսանտին,, Է.Մահմեդյարովը հարցազրույց է տալիս՝ Ն.Փաշինյանից դրական ակնկալիքների և նախկինների նկատմամբ ակնհայտ ժխտողական վերաբերմունքի մասին ...

- Հեղափոխականը հրապարակավ Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամություն է հայտնում...

-Սահմաններում հակարակորդի կողմից անընդմեջ զորավարժություններ են անցկացվում... 

- Ն.Փաշինյանն՝ Արցախում և Հայաստանում բացահայտ պառակտողական քաղաքականություն է իրականացնում, ինչի դեմ հասարակությունը և քաղաքական ուժերը այս տարիների ընթացքում միշտ պայքարել են... 

- Ն.Փաշինյանը հակասահմանադրական քայլերով սեփականաշնորհում է դատաիրավական ոլորտը, ինչին անդրադառնում են ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնածողովը՝ իրենց զգուշացնող նամակներով... Եվ... և ... և......

Իսկ հարևանը չի թաքցնում ՝ անթաքույց պատրաստվում է պատերազմի... ...Լավ՝ իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք ... Չե՞ք տեսնում ձեր քայլերի վտանգավորությունն ու հետևանքների անկանխատեսելիությունը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ