Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 29-ին դեմ քվերակեց ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին: Պատգամավորներից 63 դեմ էր քվեարկել նախագծին:
Մտքերի փոխանակության ժամանակ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը խոսելով խորհրադարանի աշխատանքների կազմակերպման մասին՝ նշեց, որ նախագծեր կան, որոնց վրա ժամանակ պետք է ծախսել հանձնաժողովների մակարդակով: Այնուհետև դիմելով ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին՝ ասաց. «Պարո՛ն Ուրիխանյան, Դուք հաշվարկ արե՞լ եք, թե ԱԺ 132 պատգամավորները, օրինակ, որ աշխատավարձ են ստանում հանրային միջոցներից և կարող էին այդ ժամանակամիջոցում նաև այլ աշխատանքներով զբաղվել, կամ այդ փոփոխությունը իրականանցելու համար…»,- նախքան կավարտեր իր խոսքը Դանիելյանը ԲՀԿ-ական պատգամավորը լքեց ԱԺ դահլիճը, որի ընթացքում Դանիելյանն դարձյալ դիմեց ԲՀԿ պատգամավորին՝ «Ես Ձեզ հետ եմ խոսում, պարոն Ուրիխանյան»:
Շարունակելով իր խոսքը, իմ քայլական պատգամավորը նշեց. «Պառլամենատական համակարգերում խորհրդարանը ունի տարբեր մարմիններ, որոնք ունեն տարբեր գործառույթներ: Երբ մենք հում նախագիծը բերում, հասցնում ենք լիագումար նիստ և արդեն հագեցած օրակարգից բավական ժամանակ ենք վատնում քննարկել նախագծեր, որոնց տակ չկա բավարար վիճակագրություն, մենք մեր գործը դժվարացնում ենք: Ես կոչ եմ անում, որ մենք հանձնաժողովներում ավելի շատ աշխատենք և լիագումար նիստերին բերենք ավելի պատրաստ նախագծեր, որքան էլ, որ մեզ համար, որոշ գործընկերների համար ցանկալի չլինի ամեն տեսակի քննարկում տեղափոխել լիագումար նիստերի դահլիճ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը