28 05 2019

Երբ փորձում են սևը՝ սպիտակ, քննադատությունը՝ քաջալերում ներկայացնել

Երբ փորձում են սևը՝ սպիտակ, քննադատությունը՝ քաջալերում ներկայացնել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը:

Կարդում եմ տեքստի վերաբերելի հատվածը. «Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»։

Ու՞ր է, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգին։ Ավելին, նամակի որոշակի հատվածներ, դիվանագիտական լեզվից թարգմանած, խիստ, շատ խիստ քննադատություն են նշանակում։ Խոսքը վերաբերում է այս հատվածին.

«Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաեւ հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին եւ կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են»:

Եթե Փաշինյանի կիրառած միջոցներն իրավական համարեին, ինչու՞ պետք է հատուկ ընդգծեին բարեփոխումները բացառապես «իրավական միջոցներով» իրականացնելու հրամայականը, ինչու՞ պետք է երկու անգամ շեշտեին գործընթացը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ