ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգները կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և միտված է հաստատուն որոշում փնտրելու հարցով աջակցություն ցուցաբերել կողմերին։ Այս մասին հայտնում է Minval.az-ը։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն կողմ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն ուղղված բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը