25 05 2019

5 փաստ, որ վեթթինգը վաղուց է իրականացվում Հայաստանում

5 փաստ, որ վեթթինգը վաղուց է իրականացվում Հայաստանում

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

1. Դանիել Սորոսովիչը 3 ամիս չարչարվեց, ընտրական նոր օրենսգիրք մշակեց, դրեց խորհրդարանական քվեարկության ու ընդհամենը մեկ ձայնի տարբերությամբ մերժվեց... Եթե սա վեթթինգ չէ, ապա ի՞նչ է

2. Ռուբեն Մեհրաբյանը, Լևոն Շիրինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը և այս դասի մի խումբ «գիտունիկներ» կլորացրած աչքերով թավշյա խաբեբայության օրերին «մարսելեզ» էին երգում, որպեսզի Դանտոնի ուշադրությանն արժանանան, բայց ավաղ «մնացին բորտին»... Եթե սա վեթինգ չէ, ապա ի՞նչ է

3. Նախորդ սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսում ստորագրահավաք էին նախաձեռնել, որպեսզի դիմեն նախագահ Թրամպին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպի վարչապետ Փաշինյանի համար: Սակայն բավարար ստորագրություն չհավաքվեց և նախաձեռնությունը չեղարկվեց... Եթե սա վեթթինգ չէ, ապա ի՞նչ է

4. Վարչապետը դեկտեմբերին հասել էր Մոսկվա, բայց պարզվել էր, որ Ռուսաստանի նախագահի օրացույցում ժամանակ չկա Նիկոլին հանդիպելու համար: Կամ, օրինակ,Լավրովի հետ ծանր հեռախոսազրույց ունենալուց հետո Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է... Եթե սա վեթթինգ չէ, ապա ի՞նչ է

5. Խորհհրդարանական կառավարման համակարգում թիվ 1 քաղաքական ինստիտուտը` խորհրդարանը, գլխավոր պատասխանատու է քաղաքական կուրսի ձախողման պարագայում: Եվ քանի որ Նիկոլը դեռ նախորդ տարի գիտեր թավշյա ներկայացման տխուր ավարտի անխուսափելիության մասին, հետևաբար «Իմ Քայլը» դաշինքով խորհրդարան ուղարկեց ոչ թե պատգամավորներ, այլ «քավության նոխազներ», ովքեր, բացարձակ մեծամասնություն լինելով, ձախողելուց բացարձակ «թռնելու» տեղ չէին ունենա... Եթե սա վեթթինգ չէ, ապա ի՞նչ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ