ՀԱՊԿ անցամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Համաձայն առաջարկության՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն ստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից։
Որոշումը կընդունվի աշնանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Բիշքեկում նոյեմբերի 28-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին տեղի կունենա կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը