«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ հրապարակելով ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը:
«Սիրելի՛ քաղաքացիներ,հրապարակում ենք ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՉՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵԼՔԵՐՆ Ու ՄՈւՏՔԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈւ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅԱՆ Ու ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կ ո չ է ա ն ու մ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը