19 05 2019

Վարչապետը փորձում է տապալել Սահմանադրական կարգը․ ահազանգ

Վարչապետը փորձում է տապալել Սահմանադրական կարգը․ ահազանգ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարությամբ անդրադարձել է  Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին:

«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:

Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, Ոստիկանապետը:

Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել:  Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:

Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ