ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման և զարգացման ճանապարհին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը